Դոնեցկի ինքնավար հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը նախաձեռնել են Ուկրաինայի հատուկ օպերացիաների ուժերը: Նման հայտարարությամբ հանդես է եկել հանրապետության ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Կազակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Կազակովը ենթադրել է, որ շուտով կպարզվեն նաև խմբի ղեկավարի, ինչպես նաև համակարգող սպայի անունները՝ հավելելով, որ համապատասխան տեղեկությունները հայտնել են գործով ձերբակալվածները:
Հիշեցնենք, որ 42-ամյա Զախարչենկոն սպանվեց երեկ, Դոնեցկի կենտրոնում: