Հորդանանի վարչապետը ցույցերի ճնշման ներքո հրաժարական տվեց:
Հիշեցնենք, որ Հորդանանի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 60 ցուցարարի: Արդեն 4-րդ օրն է Հորդանանում ընթանում են զանգվածային բողոքի ակցիաներ՝ ընդդեմ կառավարության: Նշենք, որ 2011-2012-ի «Արաբական գարնան» դեպքերից հետո սրանք ամենազանգվածային ցույցերն են Հորդանանում:
Այս մասին տեղեկանում ենք Euronews-ից:
Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը հայտնել է հոսանքի և վառելիքի գնի թանկացման մասին՝ բացատրելով դա էներգակիրների թանկացմամբ: Ցույցերը սկսվելուց հետո Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը հրամայեց գները նույնը թողնել, սակայն ցույցերը չդադարեցին:
Հորդանանի ոստիկանությունն էլ հայտարարեց, որ ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների, վիրավորվել է 42 ոստիկան: