Քաղաքական 

Զաֆեր Չաղլայանը մեկնաբանել է երկրում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալը

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը մեկնաբանել է երկրում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալը, որի հետ նաև իր և որդու անունն է կապվում։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, նախարարը հայտարարել է, որ իրենք ծուղակն են ընկել։

«Մենք մեծ ծուղակում ենք հայտնվել, որն այլ նպատակներ և մարտահրավերներ ունի։ Այն, որ ես կամ իմ որդին, կամ անգամ իմ գործընկերները խառնված են այդ գործում, սուտ է։ Առաջիկա օրերին ամեն ինչ կբացահայտվի»,-ասել է նա։

 

Նախարարի խոսքով՝ իրենք արժանապատվորեն դուրս կգան այդ բարդ իրավիճակից։

 

Սկանդալը մեկնաբանել է նաև Թուրքիայի ՆԳ նախարար Մուամմեր Գյուլերը։ Նա հայտարարել է, որ ցանկացած պահի պատրաստ է հրաժարական տալ և սպասում է Էրդողանի որոշմանը։

 

Գյուլերը ևս նշել է, որ սկանդալի հետ ինքն ու որդին որևէ կապ չունեն։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Ստամբուլում և Անկարայում լայնածավալ գործողություն էր իրականացվել, որի ընթացքում ձերբակալվել էր 52 մարդ, այդ թվում՝ գործարարներ, պաշտոնյաներ, նախարարների որդիներ։
 

Նույն շարքից