Հասարակություն 

Զինդատախազությունը ուսումնասիրում է Լեհաստանում ՀՀ ԶՈւ-ի պահածոներ վաճառելու մասին ինֆորմացիան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում  ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազության, Պաշտպանության նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանի հետ քննարկման  արդյունքում, Լեհաստանում ՀՀ դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը, Բելսկո Բիալա քաղաքի խանութներից  մեկում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը ստուգելու, նման ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը պարզելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան իրավական գործընթաց իրականացնելու խնդրանքով:

Լուսանկարը՝ Գարիկ Գալիկյանի ֆեյսբուքյան էջում

Նույն շարքից