Հասարակություն 

Զինծառայողների իրավունքների հարցերով Օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Արմեն Գրիգորյանը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով օգոստոսի 19-ին Արմեն Գրիգորյանը նշանակվել է պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի անձնակազմը։

Մինչ տեղակալ նշանակվելը Արմեն Գրիգորյանը զբաղեցրել է պաշտպանի խորհրդականի, ապա արագ արձագանքման վարչության պետի պաշտոնները:

Արմեն Գրիգորյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, այնուհետև ասպիրանտուրայում: 2014 թվականին պաշտպանել է իրավաբանական գիտությունների ոլորտում թեկնածուական ատենախոսություն:

Նույն շարքից