Վերլուծական Տնտեսություն գլխավոր 

ԶԼՄ-ն պատրաստվում է դատի տալ ՎՏԲ բանկին՝ արտոնագրից զրկելու պահանջով

ՎՏԲ Բանկը այսօր հայտարարություն է տարածել , որում մասնավորապես նշել է՝
«Այդ կասկածելի պորտալների հայտարարությունները այն մասին, որ ՎՏԲ – Հայաստան Բանկը «ՎՏԲ բանկի» 100%-անոց դուստր ձեռնարկությունը, որի 3% բաժնեմասը պատկանում է Ադրբեջանի նավթային հիմնադրամին, իբրև վնասում է Հայաստանին և նույնիսկ հանդիսանում է հետախուզական տեղեկատվության հավաքագրման կենտրոն` հօգուտ Ադրբեջանի, այլ կերպ քան հիմարություն չի կարելի անվանել»:

Եթե Հայաստանի Հանրապետությունում կգտնվի մեկ հայ, ով կհամարի որ
1. Ադրբեջանի կողմից ՀՀ-ում բիզնեսի մեջ մասնաբաժին ունենալը և անարգել տնտեսական գործունեություն ծավալելը թեկուզև 3% մասնաբաժնով օգուտ է ՀՀ-ին, ապա միանշանակ կարելի է ասել, որ այդ մարդը լուրջ հոգեբանի կարիք ունի :

2. Եթե կգտնվի մեկը ,որ կարող է մեզ կամ հասարակությանը համոզի ,որ որևիցե աշխատակից կամ բանկի ենթակառուցվածք իր տնօրենների խորհրդի անդամին ՝ Մաքսումով Շարիֆ Օգլիին ,կամ իր սեփականատիրոջը ՝ Ադրբեջանի հանրապետությանը, կարող է պահանջված տեղեկատվությունը չտրամադրել, այն էլ այն դեպքում,երբ սեփականատիրոջ և տնօրենների խորհրդի անդամի տեղեկատվություն պահանջելու և ստանալու իրավունքն ամրագրված է հենց նույն ադրբեջանական մասնակցությամբ բանկի կանոնադրությամբ ,ապա նշանակում է ,որ տվյալ անձն աշխարհընկալման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:

3. Եթե կգտնվի մեկը , ով կփորձի մեզ կամ հասարակությանը համոզել , որ Ադրբեջանն այս պարագայում մարդասիրական հակումներից ելնելով չի օգտվում իր իրավունքներից կամ օգտվելուց և ստանալուց հետո այդ տվյալները հետախուզական նպատակներով չի օգտագործում ,ապա այդ անձին միայն կարելի է համեմատել ջայլամի հետ, որին թվում է , թե թաքցնելով գլուխն իր մարմնի ավելի խոշոր բարեմասնությունները չեն երևում:
Ինչ վերաբերում է ՎՏԲ բանկում 3% ադրբեջանական մասնակցությանը , ապա ընդամենը կնշենք մի բան՝ պարոնայք, մի քիչ հղի չեն լինում:

ՎՏԲ-ն իր տարածած հաղորդագրության մեջ նաև նշել էր. «Այդ մտածածին կեղծ տեղեկությունների նպատակն է ՀՀ բնակիչներին մոլորության մեջ գցելը, վտանգելով երկրի ֆինանսական կայունությունը»:
Նույն ադրբեջանական մասնակցությամբ բանկի պաշտոնական կայքում հրապարակված է ,որ ընկերությունն արդեն երկրորդ տարին է աշխատում է իբր թե վնասով: Բնական է, որ վնասով աշխատող ընկերությունը շահութահարկ չի մուծում պետական բյուջե, ավելին՝ Հրազդանի ցեմենտի գործարանի մասով ՎՏԲ բանկը, որին որպես սեփականություն գրավի դիմաց անցել է գործարանի բաժնեմասերը ,դիմել է կառավարությանը ,որպեսզի հարկային արտոնություններ ստանա՝ 510 միլիոն ՀՀ դրամի չափով : Շատ հետաքրքիր է՝ մի ընկերություն , որ արդեն երկրորդ տարին է շահութահարկ չի տալիս պետությանը , բայց զուգահեռաբար տոկոսներ է հավաքում և գույքեր բռնագանձում մեր քաղաքացիներից, ինչպե՞ս կարող է օգուտ տալ մեր տնտեսության կայունությանը :
Չնայած՝ մի բան փաստ է , որ ադրբեջանական մասնակցությամբ ՎՏԲ բանկն իր գործունեությամբ իրոք վնասում է մեր տնտեսությանը , իսկ չգոյությունը միանշանակ օգուտ կտա:
Առավել ևս հետաքրքրական է, եթե իրոք ՎՏԲ Հայաստան բանկը վնասով է աշխատում ՀՀ-ում և երկու տարվա ընթացքում տասնյակ միլիարդի վնաս է կրել,ապա ի՞նչ մարդասիրական ձգտումներից ելնելով է ՎՏԲ Բանկի բաժնետեր Ադրբեջանը պահում այդ բանկը Հայաստանում:
ՎՏԲ բանկն իր հաղորդագրության մեջ ասում է. «Անհրաժեշտ ենք համարում նշել, որ բացի երկու ցածր վարկանիշային կայքերից , այլ ազնիվ հայկական ԶԼՄ-ներ նման տեղեկատվություն չեն տարածում։ Դա, իր հերթին, վկայում է այն մասին, որ այդ կայքերը չեն կարող համարվել մասնագիտական միջավայրում հարգված տեղեկատվության աղբյուրներ»:
Անհասկանալի է հետևյալը ՝ ՎՏԲ Բանկը որպես ֆինանսական կառույց ,անկախ իր ադրբեջանական ոչխար փայատիրոջ,պիտի որ գոնե հաշվել իմանար, սակայն պարզվում է դա էլ չգիտեն,այսպես փորձենք ներկայացնենք ՎՏԲ բանկի հաշված երկու կայքերը՝

Hetq.am, asekose.am, armversion.am, arcrimenews.am, newsbook.am, armenpress.am, slaq.am, 4news.am, lakmoes.am, newspress.am, norlur.am, newsroyal.com, fnews.am, civilnet.am, a1plus.am, tert.am, mamul.am, past.am, chi.am, comment.am.

Ցուցակը կարելի է շարունակել անվերջ ,ուղղակի այս պարագայում միակ բանը, որ կարելի է նշել հետևյալն է`

ՎՏԲ բանկը հաղորդագրությունը տարածել է իր բնույթին և ոճին համաձայն՝ նրանց թվացել է, որ ոչ թե հաղորդագրություն են տարածում,այլ վարկային պայմանագիր են կնքում և սովոր ձեռքով կատարել են սովորական թվերի մանիպուլյացիա՝

հաղորդման մեջ նշել են երկու կայք, բայց իրականում հասկացել 20-ից ավել, ինչպես իրենց վարկային պայմանագրերում է ՝ նշում են տարեկան 18 % ,բայց փաստացի հասկանում են 67 %:

Եվ վերջում ՎՏԲ-ն սպառնում է. «Այն դեպքում, եթե ՎՏԲ-Հայաստան Բանկի գործարար համբավին վնաս հասցնող և ՀՀ քաղաքացիներին ապակողմնորոշող տեղեկատվությունների հրապարակումները անհիմն շարունակվեն, ապա մենք իրավունք ենք վերապահում` բանկի իրավունքների, շահերի ու համբավի պաշտպանության համար դիմել օրինական բոլոր միջոցներին, այդ թվում` դատարան»:

Այս առումով ցանկանում ենք հայտնել, որ Ադրբեջանի Հանրապետությունը,անկախ իր ներկայացչության ձևից,  ՀՀ- ում գործարար համբավ ունենալ  չի կարող ի սկզբանե:

Ինչ վերաբերում է դատարան դիմելուն,ապա գտնում ենք, որ այս դեպքում էլ , ինչպես տեղի ունեցավ քառօրյա պատերազմի ժամանակ , ուրբաթը շաբաթից շուտ է գալու,մենք ինքներս ենք դիմելու դատարան Ադրբեջանի հանրապետությունով մի քիչ հղի ՎՏԲ  բանկին արտոնագրից զրկելու պահանջով և կրկնում ենք՝ ինչպես եղավ քառօրյա պատերազմի ժամանակ,այս անգամ էլ Ադրբեջանի հանրապետությունը դիմելու է մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին, որպեսզի մեր հետ հրադադար կնքի, ուղղակի այս դեպքում այն չի կնքվի՝ որքան էլ մենք հարգենք մեր ռազմավարական ընկերոջը:

Նույն շարքից