Հայաստան 

Զուրաբյանը շրջում է ձեռնափայտով, քանի որ ընդդիմությունը թոփալ է

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով ձեռնափայտով է շրջում այսօր, իր ելույթում նշեց, թե դա նշանակում է, որ ընդդիմությունը թոփալ  է: Ապա խոսեց աղքատության, արտագաղթի, երկրում առկա սոցիալական ծանր վիճակի մասին:


Դառնալով ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանին, ասաց, որ վերջինս բիզնեսներ ունի Հայաստանում. ,,Որևէ մեկը կարո՞ղ է ասել Զուրաբյանը բիզնես ունի, ոչ, որովհետև նման բան չկա՛՛: Նա պահը չկորցրեց և համեմատեց իր և Հարությունյանի կոստյումները. ,,Հարությունյանի հագած կոստյումից ամեն ինչ պարզ է. Պարզ է, թե ով ինչպես է ապրում,,:


Խոսրով Հարությունյանը պատասխանելով Զուրաբյանի ակնարկին, վրդովված ասաց, որ վերջինս սխալվում է, եթե կարծում է, որ իր կոստյումն ավելի թանկարժեք է. ՛՛Ուշադիր նայեք և կհամոզվեք,,: Զուրաբյանն ուշադիր նայեց, բայց, կարծես թե,աչքի տեսածն այնքան էլ համոզիչ չթվաց:


Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից