Հայաստան 

Զ. Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված Սուրիկ Խաչատրյանի մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Այս մասին հայտնում են «Ժառանգության» գրասենյակից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է. «Պարոն Գալուստ Սահակյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ, 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ, 52-րդ և 104.1-րդ հոդվածներով՝ Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվանմբ) մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: 

 

 

Նախագծին կից ներկայացվում է՝ 

ա) հայտարարության նախագծի ընդունման հիմնավորումը, 

բ) Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից կատարված հարցման պատճեն, 

գ) նշված հարցմանն ի պատասխան Սուրիկ Խաչատրյանի ձերբակալության և դատվածության մասին Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տեղեկանքի պատճեն,

 

դ) Սուրիկ Խաչատրյանի հանցավոր գործունեության մասին վկայող 2011թ. նոյեմբերի 15-ին aravot.am կայքում հրապարակված հոդվածի թղթային տարբերակը:  

Խնդրում եմ ներկայացված հայտարարության նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ»:

Նույն շարքից