Հայաստան 

Էդգար Ղազարյանը հանդիպել է «Լեհաստան-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի հետ

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը դեկտեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի Սենատի անդամ, «Լեհաստան-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի հետ: Սենատոր Աբգարովիչը շնորհավորել է  դեսպան Ղազարյանին Լեհաստանում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ և մաղթել նրան բեղմնավոր գործունեություն:


Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին և խորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցությանը: Այդ համատեքստում քննարկվել են Լեհաստանի խորհրդարանի «Լեհաստան-Հայաստան» բարեկամության խմբի անդամների` 2015թ. Հայաստան կատարելիք այցի ծրագրերը: Մտքեր են փոխանակվել Լեհաստանի հայ համայնքին առնչվող խնդիրների, համայնքային կյանքի կազմակերպման և տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ: 

Նույն շարքից