Քաղաքական 

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին առաջին տեղակալին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Վաշինգտոնի Քարնեգի հաստատության նախագահ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսին և Տավիտյան հիմնադրամի ղեկավար, բարերար Ասո Տավիտյանին։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության հեռանկարներին։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։

Նույն շարքից