Քաղաքական 

Էկոնոմիկայի նախարարությունը կճանաչվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության լիազոր մարմին

ՀՀ կառավարությունը Էկոնոմիկայի նախարարությանը կճանաչի որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության մայիսի 8-ի նսիտի օրակարգում: «Որոշման ընդունումը միտված է ՀՀ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության կանոնակարգմանը, այդ թվում` «Արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման միասնական կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված պահանջների կատարմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:


Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության գործընթացի և համագործակցության բնականոն գործունեության ապահովման միջոցով` ՄՄ անդամ երկրների արդյունաբերական ինտեգրացիայի զարգացմանը:

Նույն շարքից