Հասարակություն 

«Էմոցիոնալ կոալա» խաղալիքը հայհոյել է բրիտանացի աղջկան

Բրիտանուհի Մարիա Բրյուերը խանութից իր դստեր համար գնել էր մարտկոցով աշխատող խաղալիք կոալա՝ հայտնում է Mail Online-ը: Սակայն երբ նրա 3 տարեկան դուստրը սեղմել է կոալայի փորիկին գտնվող կոճակը, խաղալիքը արձակել է Motherf***** բառը հիշեցնող հնչյուններ:


Դրանից հետո երեխան սկսել է կրկնել լսած բառը, ու մայրն ստիպված է եղել նրան բացատրել այդ բառի նշանակությունը:


Մայրը խաղալիքը վերադարձրել է խանութ: Խաղալիքն արտադրող Flair ընկերությունում ասել են, որ նման կոալաներն արդեն մի քանի ամիս վաճառվում են եվրոպական խանութներում, ու սա բողոքի առաջին դեպքն է:


Խաղալիքը վաճառվում է «Էմոցիոնալ կոալա» անվանումով:

Նույն շարքից