«Կոտայքում իրականացվող եւ դեռ կյանքի կոչվելիք՝ ՀՀ Կառավարություն-ՏԻՄ համաֆինանսավորմամբ բազմաթիվ սուբվենցիոն ծրագրերի, ՀՀ կառավարության կողմից իրականացվող եւ դեռ սպասվող հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված բազում նախագծերի իրագործումից բացի, մեր թիվ մեկ խնդիրը կա եւ մնում է՝ "Կոտայքի բնակչի վերափոխումը ՀՀ Քաղաքացու"։
Կարճաժամկետ պլանում դա ենթադրում է թափանցիկ, հաշվետվողական եւ ներառական կառավարում՝ հանրային լսումների, քննարկումների եւ ինքնակրթության միջոցով մեր քաղաքացիների շրջանում պետական-տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտների կայացում ու կարեվորում։
Իսկ երկարաժամկետ պլանում այդ խնդրի լուծման միակ ու ինստիտուցիոնալ ճանապարհը հանրության կրթական ցենզի բարձրացումն է, իսկ իրագործման գործիքակազմը՝ յուրաքանչյուր համայնքում բարեկարգ մանկապարտեզ-մշակույթի տուն-արվեստի դպրոց-հանրակրթական հաստատություն (միջն. եւ հիմնական դպրոց) ունենալն է։
#ԷտալոնայինԿոտայք ունենալու ենք»։