Քաղաքական 

Էրդողանը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Սիրիայի հարցով

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել սիրիական ճգնաժամի հարցով: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Թուրքիայի վարչապետը նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ մամլո ասուլիսի ժամանակ՝ մի շարք լուսանկարների հրապարակումից հետո, որոնք ապացուցում են, որ երկրում տեղի են ունեցել ռազմական հանցագործություններ:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ծայրահեղ անհանգստացած է լուսանկարների հրապարակման կապակցությամբ: Նա նշել է, որ «լուսանկարները ցույց են տալիս, թե որքան լուրջ են ցեղասպանության և սպանդի փաստերը»:

«Ես կցանկանայի Բրյուսելից պնդել, որ մարդկությունը պետք է անհապաղ միջոցներ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկի՝ ի դեմս Սիրիայում ընթացող իրադարձությունների»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Նույն շարքից