Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը հաստատ սպանվելու էր հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ, եթե 10-15 րոպե ավել մնար հյուրանոցում, որը հարձակման էր ենթարկվել:
Նա նշել է, որ իր երկու թիկնապահներին սպանել են, իսկ իրեն կարող էին սպանել կամ պատանդ վերցնել, եթե ժամանակին չտեղեկանար, թե ինչ է կատարվում և չհեռանար հյուրանոցից, որտեղ հանգստանալիս է եղել ընտանիքի հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է մոտ 300 մարդ, կան մեծ թվով վիրավորներ, ձերբակալվածներ, որոնց շարքում կան գեներալներ, գնդապետներ և այլն: