Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ստիպված կլինի Եվրոպայում դռներ բացել Սիրիայի փախստականների համար, եթե նույնիսկ Եվրոպական Միությունը չաջակցի իրենց:
«Անկախ նրանից կստանանք մենք աջակցություն, թե ոչ՝ մենք կշարունակենք օգնել մեր հյուրերին, որոնք այժմ մեզ մոտ են: Բայց եթե մեզ մոտ չստացվի, մենք ստիպված կլինենք բացել դռները», - հայտարարել է Էրդողանը:
Ներկայիս տվյալներով Թուրքիայում սիրիական փախստականների թիվը հասնում է 4 միլիոնի: