Տեսանյութեր Հասարակություն 

Ըմդա․ Պուտինը՝ ջրհեղեղից տուժած շրջանների մասին /Տեսանյութ/

 

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ուսումնասիրելով ջրհեղեղից տուժած քաղաքացիների բնակարանային հիմնախնդիրների լուծման վերաբերյալ փաստաթղթերը, որոշ ժամանակ լռել է, իսկ հետո ասել՝ «ըմդա»: Համապատասխան տեսանյութը հրապարակել է լրագրող Դմիտրի Սմիրնովը Telegram-ի իր ալիքում:

«Հարցերը լուծվում են, բայց այնուամենայնիվ, դանդաղ են լուծվում»,-ասել է պետության ղեկավարը ՝ մեկնաբանելով Իրկուտսկի շրջանում ջրհեղեղների հետևանքով փլուզված բնակարանների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Պուտինը փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին հանձնարարել է ամբողջովին ապահովել ջրհեղեղից տուժած քաղաքացիների դրամական օգնությունը․ «Այստեղ պետք է վճարել բոլոր նրանց, ում պետք է: Ոչ թե հիմնականում, այլ բոլորին: Սա ծայրաստիճան կարևոր է»,-Պուտինի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Անդրադառնալով Մուտկոյին՝ Պուտինը նկատել է, որ վերջինս կարող է «իրավիճակը սեղմել և հասցնել այն մինչև վերջ»:

Պուտինը հավելել է, որ ավելի քան 17 հազար մարդ առանց տուն են մնացել: Եվ, չնայած հատկացված պետական աջակցության (ավելի քան 14 միլիարդ ռուբլի), աշխատանքն արագ չի ընթանում, դժգոհել է նա:

Հիշեցնենք, որ այս երկուշաբթի Պուտինը ժամանել է Իրկուտսկի շրջան՝ ծանոթանալու Թուլունում ջրհեղեղի հետևանքնով առաջացած խնդիրների վերացման աշխատանքներին:

Դիտել 12-րդ րոպեից։

 

Նույն շարքից