Եթե դեկտեմբերի 4-ին, ԱԺ նիստին ներկայացել էր 25 պատգամավոր, այսօր այդ պատգամավորների թիվն անհամեմատ ավելի քիչ է:
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, ԱԺ նիստի մեկնարկը տապալվեց, քանի որ ներկա պատգամավորիների թիվը հասնում է ընդամենը 11-ի:
ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը, արձանագրելով քվորումի բացակայությունը, հայտարարեց, որ պետք է սպասել:
Որպեսզի ԱԺ նիստը կայանա, պարտադիր է առնվազն 53 պատգամավորի ներկայություն:
Հավելենք, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև Արամ Հարությունյանի հարցը: