Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը Բուքինգհեմյան պալատում բարձրաշխարհիկ ընդունելություն են կազմակերպել, որին ներկա են եղել կինոոլորտի հայտնի ներկայացուցիչներ։
Ինչպես նշում է Tatler-ը, հյուրերի ցանկում միակ ոչ բրիտանացի հյուրը եղել է հոլիվուդյան ճանաչված դերասանուհի Ումա Թուրմանը։
Աղբյուրը նշում է, որ բոլոր հրավիրվածներին թագուհին անձամբ է դիմավորել, սակայն այդ հարցում միապետին օգնել է նաև Alexander McQueen գեղեցիկ կարմիր զգեստով ներկայացած Քեյթ Միդլթոնը։
Էլիզաբեթ 2-րդը մի քանի բառ է փոխանակել հյուրերից որոշների հետ, մինչդեռ Միդլթոնն ավելի շատ ժամանակ է նրանց հատկացրել։














