Գերմանիայում երկու կանանց մեղավոր են ճանաչել ընդհանուր սիրեկանի նկատմամբ 5 մահափորձի գործում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Unilad-ից:
Հայտնվում է, որ 2018 թվականին 36-ամյա Ռալֆ Լեմանը սիրով է զբաղվել 30-ամյա Հանրիետի և 21-ամյա Միշելի հետ: Դրանից հետո Միշելը տղամարդուց 800 եվրո է պահանջել, սակայն վերջինս ասել է, որ այդքան գումար չունի՝ առաջարկելով գումարը տալ մաս-մաս:
Դրանից հետո կանայք որոշել են սպանել Ռալֆին՝ նախ փորձելով դա անել թմրանյութի օգնությամբ, հետո գարեջրի շշի, դրանից հետո փորձել են վրաերթի ենթարկել նրան, ապա դանակով սպանել և այդպես շարունակ: Տղամարդուն փորձել են սպանել 5 տարբեր միջոցներով, սակայն ամեն ինչ ապարդյուն է անցել: Պոտենցիալ զոհը կարողացել է կանանցից փախչել փայտի օգնությամբ:
Ավելի ուշ կանանց օգնության է հասել վերջիններիս 19-ամյա ընկերուհին՝ Ջոզեֆինան, ով խոստացել է օգնել գտնել Ռալֆին:
Ամեն ինչ ապարդյուն է եղել: Ռալֆին հաջողվել է փրկվել, կանանցից երկուսը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման, երրորդը՝ 1,5: