Հայաստան Քաղաքական 

Ընտրություններին մասնակցող ցանկացած ուժ մրցակից է. Արայիկ Հարությունյան

Այսօր` նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե համարում է արդյոք Հանրապետական կուսակցությանը մրցակից ընտրությունների ժամանակ, հայտարարեց, որ ցանկացած ուժ, որը մասնակցում է ընտրություններին, մրցակից է, պետք է բոլորին էլ հավասարապես լուրջ վերաբերվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստը: Նիստից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը, ով ընտրվել է կուսակցության առաջին փոխնախագահ:

Նույն շարքից