Այսօր՝ մայիսի 7-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին Իմ քայլը խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը խոսեց մի քանի օր առաջ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպած Իմ մարմինն անձնական է գրքի շնորհանդեսի մասին:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 3-6 տարեկան երեխաների սեռական դաստիարակությանը վերաբերող գրքին:
Ղազարյանը նշեց, որ մոտ 25 անձ ներխուժել են միջոցառման վայր և խափանել միջոցառումը. «Հայաստանում Սահմանադրության 43-րդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիական ստեղծագործության ազատություն, իսկ պետության գործառույթն է այդ ստեղծագործություններն իրացնելու համար նպաստավոր միջավայր ստեղծելն է»:
Ղազարյանը հայտարարեց, որ անկախ նրանից, թե ով որքանով է համաձայն այդ գրքերի ձևի, բովանդակության, ձևավորման, գրագիտության և այլ բաղադրիչների հետ, Հայաստանում գրաքննության չկա ու չի կարող լինել, իսկ ՀՀ կառավարող քաղաքկան թիմը կամք ու վճռականություն ունի պաշտպանելու ստեղծագործական ազատությունը:
Իմ քայլի պատգամավորը նշեց, որ օրենքի և իրավունքի հարցերում ճաշակը չի կարող որոշիչ լինել:
Ինչ վերաբերում է շնորհանդեսը կազմակերպած ՀԿ-ին, Ղազարյանն ասաց, որ այն ու մի շարք այլ ՀԿ-ների հետ, որոնք գործում են օրենքների շրջանակներում, պետության գործընկերն է, դրանք ունեն ազատ ու անարգել գործունեություն ծավալելու իրավունք. «Իրավական պետություն կառուցելու ճանապարհին որևէ խոչընդոտ, որը կստեղծվի թվարկված սկզբունքներին հակադրվելով, պետք է կանխվի իրավապահների կողմից»:
Ղազարյանը հայտնեց, որ «Սեռական բռնություն ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն պետության հետ համագործակցում է 2011 թվականից