Կիրակի գիշերը քամու ուղեկցությամբ հորդառատ անձրև է տեղացել Թբիլիսիում: Տարերքի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառույցներ, ջրասույզ է եղել գազանանոցը:
Ջրասույզ եղած կենդանաբանական այգուց փախել են ավելի քան 30 կենդանիներ: Իշխանությունները քաղաքացիներին խնդրել են չլքել տները:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Վաքիի շրջանում ջրհեղեղի հետևանքով առանց տանիքի են մնացել մինչև 40 ընտանիքներ: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-երը: