Հասարակություն 

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

Մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 274 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 229-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 45 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 64 հեռախոսազանգ, որոնցից 52-ին լուծում է տրվել, իսկ 12-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

 

Նույն շարքից