Հասարակություն 

Թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում դրամապանակ գողացողը հայտնաբերվել է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին: Վերջինս հայտնել է, որ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից