Քաղաքական Միջազգային 

Թունիսը Լիբիայի հետ սահմանին պատ կկառուցի

Թունիսում իշխանությունների որոշմամբ պատ է կառուցվում, որը պետք է արգելք հանդիսանա իսլամիստ գրոհայինների՝ Լիբիայից Թունիսի տարածք մուտք գործելու համար: Այս մասին հայտնում է Բլումբերգը:

Պատի կառուցման մասին հայտարարել է անձամբ Թունիսի վարչապետ Հաբիբ Էսիդը։  Պատը, որը պատելու է 500 կմ-անոց սահմանի մեկ երրորդը, պատրաստ կլինի մինչև 2015 թվականի ավարտը:

Նա նաև նշել է, որ շատ դժվար կլինի հսկել սահմանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ից Թունիսում հայտարարվել է արտակարգ դրություն, որը տևելու է մեկ ամիս:

Նույն շարքից