Հասարակություն 

Թունիսի իշխանությունները ահաբեկչության կասկածանքով 15 մարդու են ձերբակալել

Թունիսի անվտանգության ուժերը 15 մարդու են ձերբակալել` ահաբեկչական խմբավորման գործունեությանը հարելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին:

«2015-ի դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը անվտանգության և ազգային գվարդիայի ուժերը 215 ռեյդ են իրականացրել, որոնց արդյունքում ահաբեկչական խմբավորման գործունեության մեջ կասկածվող 15 մարդ է ձերբակալվել»,- ասվում է գերատեսչության Facebook-ի էջում:

Հաղորդագրությունում ասվում է, որ օպերացիան անցկացվել է դատախազության հետ կոորդինացմամբ:

Նույն շարքից