Հասարակություն 

Թուրքական ավիաընկերություններն արգելել են իրենց չվերթների ժամանակ հայկական թերթ կարդալ

Թուրքական ավիաընկերությունները հայտարարել են, որ խզում են պայմանագիրը հայկական «Agos»  թերթի հետ և պարբերականի համարներն այլևս չեն հայտնվելու Թուրքիայի օդանավակայաններում և օդանավերում:

Պարբերականը թուրքական ավիաընկերությունների օդանավերում սկսել էր հայտնվել 2013 թվականից, իսկ պայմանագրի խզման մասին հայտնի է դարձել երեկ:

Այսպիսով ավիաընկերությունները որոշել են հետևել իշխանությունների հորդորին և չտարածել ընդդիմադիր պարբերականներ:

Նույն շարքից