Միջազգային Հասարակություն 

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցների ավելի քան 400 աշխատակից առանց աշխատանքի է մնացել

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցների՝ Zaman թերթի և Cihan գործակալության ավելի քան 400 աշխատակիցներ, ներառյալ՝ արտասահմանյան թղթակիցները, զրկվել են աշխատանքից:

Cihan-ի աշխատակիցը ՌԻԱ Նովոստիի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ուրբաթ մեծ թվով լրագրողներ ազատվել են աշխատանքից:

«Գործակալության Անկարայի գրասենյակում 25 լրագրողներից 17-ին այսօր հեռացրել են: Եթե գործակալությունն ամբողջությամբ չփակվի, ապա կգործի միայն կառավարամետ լրագրողական թիմով»,- ասել է աղբյուրը:

Ստամբուլի դատարանը մարտի սկզբին Cihan գործակալության կառավարման համար հոգաբարձուների նշանակեց: Նույնպիսի արտաքին միջամտությունն եղավ նաև թուրքական խոշորագույն Zaman պարբերականում, ինչից հետո իշխանությունների գործողությունների շուրջ քննադատական տոնը 180 աստիճանով փոխվեց:

Նույն շարքից