Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ քննադատել է Ֆրանսիայի իշխանությունների քայլը, որոնք որոշել են ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ 100 տարի առաջ ֆրանսիական իշխանությունները զինել են հայերին, որոնք էլ իրենց հերթին իբր սպանել են թուրքերին:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությանը, որ հայկական արխիվները բաց են, թուրք պաշտոնյան ասել է, թե բաց են միայն այն արխիվները, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության լինելը: