Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօլղուն պնդում է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումով ԱՄՆ-ը փորձում է վրեժխնդիր լինել Թուրքիայից, որը խանգարեց Սիրիայում ԱՄՆ-ի պլաններին՝ անցկացնելով «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան:
Թուրք նախարարը հայտարարել է, թե կան մարդիկ, ովքեր «պատմությունն օգտագործում են քաղաքականության մեջ, ընդունված բանաձևը որևէ նշանակություն չունի Թուրքիայի կառավարության ու ժողովրդի համար, այն իրավաբանական ուժ չունի, իսկ նրանք ովքեր կարծում են, որ դրանով վրեժխնդիր կլինեն, սխալվում են»:
Չավուշօղլուի խոսքերով, բանաձևը կարող է փչացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները և ամերիկյան կողմը պետք է նկատի ունենա դա: