Հասարակություն 

Թուրքիայի խոշորագույն ընկերություններից մեկը տնտեսական ճգնաժամի պատճառով փակվել է

Թուրքիայի Քոջաելի քաղաքում 1998թ․ հիմնված «Yıldız Sunta» ընկերությունը դադարեցրել է գործունեությունը։

Ըստ ISO ստանդարտների՝ Թուրքիայի 500 ամենախոշոր ընկերությունների ցանկում 253-րդ հորիզոնականը զբաղեցնող հիշյալ ընկերության 645 աշխատակից ոչ միայն դարձել են գործազուրկ, այլ նաև չեն ստանալ իրենց աշխատավարձերը:

Քսանմեկ տարվա գործունեության պատմություն ունեցող ընկերությունը դեռ նախորդ տարի ծագած տնտեսական ճգնաժամի պատճառով չէր կարողացել վճարել աշխատավարձերը։

ermenihaber

Նույն շարքից