Թուրքիայի խորհրդարանի 4 խմբակցությունները համատեղ հայտարարություն են պատրաստում, որով իբր դատապարտելու են Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Այս մասին գրում է life.ru-ն:
Հարկ է նշել, որ ինֆորմացիան այդքան էլ հավատ չի ներշնչում, քանի որ թուրքական խորհրդարանի խմբակցությունների առնվազն մեկ՝ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը, ոչ մեկ անգամ է հանդես եկել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու կոչերով: