Թուրքիայում շատ կարևոր էր քրդական կուսակցության խորհրդարան անցնելը, քանի որ քրդական շարժումը թևակոխում է նոր փուլ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, թուրքագետ Արա Պապյանը:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ մասնավորապես Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին, նա հավելեց, որ Թուրքիայի հարաբերությունները գնալով վատանում են Արևմուտքի հետ:
«Ակնհայտ է, որ օգտագործելով «Իսլամական պետության» դեմ պայքարը, թուրքերը փորձում են իրենց մանր շահն ունենալ մեծ խաղի մեջ, այսինքն՝ պայքարում են քրիստոնյաների դեմ»,-նշեց նա:
Արա Պապյանը նշեց, որ եթե հաշվի առնենք Հայաստանի շահերը, ապա մեզ համար բավական բարենպաստ վիճակ է, քանի որ Թուրքիան ավելի ու ավելի է զբաղված լինում իր ներքին հարցերով, հետևաբար նրա մասնակցությունը Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ղարաբաղյան հարցին, գնալով նվազում է: