Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ականի պայթյունից 12-ամյա տղա է մահացել, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Երեխան հեռակառավարվող ականի պատահական զոհն է դարձել Սիլվան քաղաքում:
Ենթադրաբար ահաբեկչությունը կազմակերպել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալները:
Շրջանում հատուկ գործողություն է սկսվել՝ նրանց ոչնչացնելու համար: