Քաղաքական 

Թուրքիայում աղբամաններից ընդդիմության օգտին քվեարկած թերթիկներ են հայտնաբերվել

Թուրքիայում մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք դպրոցների աղբամաններում ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկած թերթիկներ են հայտնաբերվել։

 

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ՏԻՄ ընրտություններից հետո բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել են, որ տարբեր վայրերի աղբամաններում գտնվում են ընդդիմության օգտին քվեարկած թերթիկներ։

 

Նշվում է, որ միայն Օսմանիյե նահանգի 6 տարբեր դպրոցների աղբամաններում քվեաթերթիկներ են հայտնաբերվել, որոնք քվեարկված են եղել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցության օգտին։

Աղբամաններում հայտնված քվաթերթիկների մի մասը փորձել են այրել, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել։

Հայտնաբերված քվեաթերթիկների փաստով դատախազությունը հետաքննություն է սկսել։

Նույն շարքից