Հասարակություն 

Թուրքիայում բարձրաստիճան զինվորականների ուղղաթիռ է կործանվել. Կան զոհեր

Թուրք բարձրաստիճան զինվորականներ տեղափոխող ուղղաթիռի կործանման արդյունքում կա առնվազն 7 զոհ: Երկրի զինված ուժերից հայտնում են, որ ողբերգությունը տեղի է ունեցել Թուրքիայի հյուս-արևելյան հատվածում հուլիսի 5-ին երեկոյան և հավելում են, որ զինվորականների հետ եղել են նաև վերջիններս ընտանիքները:

Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն, սակայն նախնական տեղեկություններով, ուղղաթռիը կործանվել է վատ եղանակային պայմանների պատճառով:

Հավելենք, որ ուղղաթիռում եղել է մեկ բրիգադի գեներալ, երկու գնդապետ, այլ զինվորականներ ինչպես նաև նրանց կանայք և երեխաները:

Նույն շարքից