Քաղաքական 

Թուրքիայում բռնագրավվել են ավելի քան 3000 դատավորի և դատախազի գույքը

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է իր ընդդիմադիրների նկատմամբ կոշտ քաղաքական կուրսը: Հուլիսի 28-ին հայտարարվել է հեղաշրջումից հետո հեռացված ավելի քան 3 հազար դատավորի և դատախազի անշարժ և շարժական գույքը բռնագրավելու մասին:

Վերոնշյալ դատավորները և դատախազները համարվում են Էրդողանի հիմնական հակառակորդ ԱՄՆ-ում բնակվող Ֆաթուլահ Գյուլենի կողմնակիցները:

Նշենք, որ թուրքական իշխանությունները հենց Գյուլենին են համարում երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչ:

Էրդողանի վարած քաղաքականությունը, մեղմ ասած, ընդդիմության սրտով չէ: Թուրքական խորհրդարանում խմբակցություն ունեցող Ժողովրդա-դեմոկրատական ընդդիմադիր կուսակցության  ներկայացուցիչ Քեմալ Քիլիչդարօղլուն կոչ է արել Էրդողանին դադարեցնել վհուկների որսը՝ նշելով, որ դրանից կարող են տուժել անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նա աջակցել է Գյուլենի դեմ վարվող քաղաքականությունը և կարծիք է հայտնել, որ հեռացվածներից շատերը կապ ունեն հեղաշրջման փորձի հետ:

Նույն շարքից