Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության՝ Ստամբուլում գտնվող գրասենյակի ուղղությամբ անհայտ անձինք «մոլոտովյան կոկտեյլ» են նետել, տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ընթանում է նախաքննություն։
Թուրքիայում սպասվող քաղաքապետների ընտրության ֆոնին ներքաղաքական իրավիճակը բավական լարված է։ Հունվարի 27-ին զինված հարձակում էր տեղի ունեցել «Ազգայնական շարժում» կուսակցության նախընտրական շտաբի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ, վիրավորվել 4 մարդ։
Երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել նաև Դիարբեքիրում։