Հասարակություն 

Թուրքիայում հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 250 մարդ

Թուրք իրավապահների կողմից երկրի 13 պրովինցիաներում հատուկ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 250 մարդ, որոնք կասկածվում են անջատողական-ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ:

Այս մասին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, նշելով, որ կառավարական ուժերը լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություններ են սկսել ԻՊ խմբավորման, Քրդական աշխատանքայի կուսակցության ու այլ ահաբեկչական կազմավորումների դեմ, որոնց գործունեությունը սպառնում է երկրի անվտանգությանը:

Ինչպես հաղորդում РИА Новости գործակալությունը, ներկայումս ձերբակալվածների նկատմամբ հետաքննություն է իրականացվում:
Լրատվամիջոցներ տեղակությունների համաձայն հատուկ գործողություններում ներգրավվել է 10 հազար զինվորական ու ուղղաթիռներ:

Օպերացիայի նշանակետում են հայտնվել 140 օբյեկտներ, որտեղ կարող էին թաքնված լինել սեպարատիսներն ու արմատականները:
Օպերացիայի ընթացքում վնասազերծվել է կին-գրոհայինն ու առգրավվել զգալի քանակությամբ զենք- զինամթերք:

Նույն շարքից