Թուրքական իշխանությունները ձերբակալել են Amnesty International կազմակերպության Թուրքիայի ներկայացուցչության ղեկավար Թաներ Կիլիչին: Այս մասին հայտնում է ոչ կառավարական կազմակերպության պաշտոնական կայքը:
Ակտիվիստը կասկածվում է Ֆաթուլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ: Ձերբակալությունը տեղի է ունեցել Իզմիր քաղաքում: Բացի Կիլիչից, ձերբակալվել է 20 իրավաբան:
Amnesty International-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել իր ներկայացուցչին: