Հասարակություն 

Թուրքիայում տեղադրվել է սելֆի անող սուլթանի որդու արձան

Թուրքիայի Ամասիա քաղաքում տեղադրվել է քանդակ, որը  պատկերում է սուլթանի գահաժառանգ որդուն. այն մի ձեռքով բռնել է պատյանում գտնվող թուրը, իսկ մյուսով` սմարթֆոն և կարծես թե փորձում է սելֆի անել, տեղեկացնում է «Hurriyet» պարբերականի կայքը:



Ամասիայի փոխքաղաքապետ Օսման Աքբաշը պարզաբանում է տվել, թե տեղադրված արձանը կոնկրետ հասցեագրված չէ Օսմանյան կայսրության սուլթաններից որևէ մեկի որդուն անձնապես:



Արձանի լուսանկարը լայնորեն տարածվել է սոցցանցերի թուրք օգտատերերի շրջանակներում, ինչպես նաև լրատվամիջոցներում: Փոխքաղաքապետը լրագրողներին հպարտությամբ հայտնել է, որ  արձանն արդեն արժանացել զբոսաշրջիկների և բազմաթիվ քաղաքացիների մեծ ուշադրությանը:


Նույն շարքից