Միջազգային Հասարակություն 

Թուրքիայում քրդական կուսակցությունը 6 մլն ձայն է ստացել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ գումարման ընտրություններում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը հավաքել է 13,11 տոկոս ձայն՝ հաղթահարելով 10 տոկոսանոց շեմը եւ 80 պատգամավորով մտել խորհրդարան։

Թեեւ ամբողջ նախընտրական շրջանում Թուրքիայի նախագահը փորձում էր քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը սեւացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, Հայկական սփյուռքի հետ հանդիպումների եւ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հետ կապեր ունենալու մեջ, այնուամենայնիվ HDP-ն հաղթահարեց նախընտրական շեմը եւ հավաքեց 6 մլն 50 հազար ձայն։

Նշենք, որ HDP-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ բազմիցս կոչ է արել թուրքական իշխանություններին առարեսվել սեփական պատմության հետ եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Նույն շարքից