Քաղաքական Միջազգային 

Թուրքիայում քրեական գործ են հարուցել քրդամետ կուսակցության առաջնորդի նկատմամբ

Թուրքիայի իշխանությունները հինգշաբթի օրը քրեական գործ են հարուցել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համանախագահ Սալահեթին Դեմիրթաշի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Ria.ru գործակալությունը:

Նշվում է, որ Դեմիրթաշը մեղադրվում է «զինված բախումներ հրահրելու» մեջ 2014-ի հոկտեմբերին: Նրան մինչև 24 տարվա ազատազրկում է սպառնում:

Թուրքիայի բանակը վերջին օրերի ընթացքում արդեն 6 օպերացիա է ձեռնարկել Քուրդստանի աշխատավորական կուսակցության դեմ:

Նույն շարքից