Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Թուրքիան ԱՄՆ-ի համար մուտք է բացել դեպի «Ինջիրլիկ» ռազմաօդային բազա

Անկարան պաշտոնապես թույլատրել է զենք մատակարարել ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիային, որպեսզի հարվածներ հասցնեն ԻՊ-ին և քուրդ անջատողականներին:
Ինչպես հայտնել Է Թուրքիայի ԱԳ նախարարը, նախարարների պալատն արդեն համապատասխան հրաման է ստորագրել:

Ռազմաօդային բազայից կոալիցիան կարող է օգտվել ցանկացած պահի:
Ավիաբազայի օգտագործման վերաբերյալ համաձայնությունը կայացել է մեկ շաբաթ առաջ, Ռ.Թ.էրդողանի և Բ.Օբամայի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Թուրքիայի ռազմաօդային ուժերն սկսել են ինքնուրույն հարվածներ հասցնել և՛ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման, և՛ քուրդ անջատողականների ուղղությամբ:

Հեղինակ` Սուրեն Ավդալյան

Նույն շարքից