Հայաստան 

Թուրքիան ապարդյուն փորձեր է կատարում` խեղաթյուրելու և ժխտելու պատմական փաստերը. Շավարշ Քոչարյան

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծրագրի հետ զրույցում մեկնաբանել է օրերս Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել է հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության համար և կրկին անգամ պնդել, որ հայկական կողմն անգամ պատասխան չի տվել 2005թ-ի` Թուրքիայի վարչապետի նամակին:

 

«Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի արտգործնախարարության արխիվում չի պահպանվել դեռևս 2005թ. ապրիլի 25-ին` Թուրքիայի վարչապետի նամակը ստանալուց մի քանի օր անց, հայկական կողմի տված և հրապարակած պատասխանը։


Թուրքիան հետևողականորեն տանում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական գիծը և շարունակաբար ապարդյուն փորձեր է կատարում` խեղաթյուրելու և ժխտելու պատմական փաստերը:


Թուրքական կողմի հենց այդ մոտեցումն է, որ շարունակում է խոչընդոտ հանդիսանալ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»։

Նույն շարքից