Թուրքիան հրաժարվել է գերմանական այն ընկերությունների նկատմամբ ունեցած կասկածից, որոնք հայտնվել էին թուրքական սև ցուցակում, քանի որ Անկարայի կարծիքով, ինչ-որ կապ ունեին ահաբեկչության հետ: Այս մասին հուլիսի 24-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է Գերմանիայի իր գործընկեր Թոմաս դե Մեզյերին:
Ցուցակում հայտնվել էր 681 գերմանական կազմակերպություն: Դրանց թվում էին նաև BASF և Daimler ընկերությունները: