Քաղաքական Միջազգային 

Թուրքիան սպասում է Լավրովի այցին․ դեսպան

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարող է այցելել Թուրքիա Այս այցը տեղի կունենա երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցությունները նախապատրաստելու շրջանակներում։

Դեսպանը հավելել է, որ այցի ստույգ ժամկետը դեռ հստակեցված չէ և կախված է նաև Թուրքիայում նոր կառավարության ձևավորումից։

Թուրք դեսպանը նախապատրաստական մյուս քայլերի թվում նշել է երկու երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումն ու ռուս-թուրքական հասարակական ֆորումի անցկացումը, որոնք կարող են տեղի ունենալ ամռան վերջին կամ աշնանը։

 

Նույն շարքից