Քաղաքական Միջազգային Ռազմական 

Թուրքիան 600 հոգանոց զորակազմով ռազմաբազա է հիմնում Իրաքի հյուսիսում

Թուրքիան Իրաքի Մոսուլի շրջանի Բաշիքա քաղաքում հիմնում է 600 հոգանոց զորակազմով ռազմաբազա: Համապատասխան համաձայնագիրը կնքվել էր  Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրօղլուի և իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հանդիպման ժամանակ:

Նոյեմբերի 4-ին ձեռք բերված համաձայնագրով՝ Թուրքիայի Շիրթ նահանգից 400 հոգուց կազմված 3-րդ հարվածային բրիգադը 25 տանկի շարասյունով ուղարկվել է Բաշիքա::

Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ թուրքական զորախմբի ուղարկումը հյուսիսային Իրաք առաջացրել է Իրաքի իշխանությունների  դժգոհությունը և որակվել որպես «թուրքական ներխուժում»:

Նույն շարքից