Ազդեցիկ հիփ-հոփ պրոդյուսեր Մերիոն Նայթ կրտսերը, ով ավելի հայտնի է Շուգ Նայթ անունով, դատապարտվել է 28 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է NME-ը:
Նայթն ազատազրկման է դատապարտվել 2015 թվականին միտումնավոր վրաերթի համար, ինչի արդյունքում երկու մարդ էր տուժել, որոնցից մեկն ավելի ուշ մահացել էր:
Նշենք, որ Շուգ Նայթին կապում են նաև Թուփակի և Notorious B.I.G-ի սպանության հետ: